Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Բարություն պակասեց բոլորիցս ու բոլորիս մեջ

Բարություն պակասեց բոլորիցս ու բոլորիս մեջ
11.12.2018 | 01:29

Հավերժի ճամփան բռնեց մեր լուսավոր մտավորականներից ու քաղաքացիներից մեկը՝ շնորհաշատ գեղանկարիչ, «Իրատես» թերթի գեղարվեստական խմբագիր ու պարզապես հրաշալի հայ մարդ Նիկոլայ Մանուկյանը, որը հանրությանն ավելի հայտնի էր ամեն կարգի պայմանականությունները դեն նետած, իր արվեստի պես մարդամոտության ու անկեղծության, անկաշկանդ շփման տրամադրող ՆԻԿՕ կարճ անունով: Աստված այս համեստ մարդու ճակատը համբուրել էր օրորոցում՝ նրան շնորհելով գույների լեզվով խոսելու արվեստն ու արվեստականությունը, ու որին նա հավատարիմ մնաց մինչև իր վերջին շունչը: Ցավոք, նրա երկրային կյանքի վերջին հատվածը ծանր հիվանդությամբ ուղեկցվեց, ու ցավն այդ ավելի հզոր եղավ, քան նրա ապրելու տենչը:


Կորուստն անդառնալի է, վիշտը՝ անդարման, սփոփանքի խոսքերը՝ մի տեսակ իմաստազուրկ ու գրեթե ոչինչ չասող: ՆԻԿՕ-ի մահով այս աշխարհը մի քիչ էլ գորշ դարձավ, մի փոքր բարություն էլ պակասեց, բոլորիցս ու բոլորիս մեջ:
Ափսոս, հազար ափսոս:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ